Ուղևորափոխադրումներ դեպի Ռուսաստանի Դաշնություն ...                               Ավիատոմսերի օնլայն վաճառք ...

Պայմաններ

Ուղևորափոխադրման մեկնարկը

Բոլոր ուղղություններով ուղևորափոխադրումների մեկնարկը կլինի «Կադր» ՍՊԸ գլխավոր գրասենյակից:

Հասցե` ք. Գյումրի, Գորկու 104, Կայարանամերձ հրապարակ:

 

Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` +374 (93) 19 19 61, +374 (93) 19 18 59, (312 ) 4 09 19 կամ այցելել «Կադր» ՍՊԸ գրասենյակ:

 

Թույլատրելի ուղեբեռը

Մինչև 25 կգ ուղեբեռի տեղափոխումն անվճար է, իսկ լրացուցիչ յուրաքանչյուր 1 կգ ուղեբեռի տեղափոխման արժեքը` 1000 դրամ:

 

Ուղևորափոխադրման ամրագրումը

Ուղևորափոխադրումն անհրաժեշտ է ամրագրել մեկնարկից առնվազն 24 ժամ առաջ` կայքի միջոցով, էլեկտրոնային փոստով կամ հեռախոսազանգով, և վերջնական ամրագրումը կատարել այցելելով «Կադր» ՍՊԸ գրասենյակ:

 

Մասնակցությունից հրաժարվելու դեպքում նույնպես անհրաժեշտ է այդ մասին ընկերությանը տեղյակ պահել առնվազն 24 ժամ առաջ: Նշված ժամանակահատվածում ուղևորափոխադրումից հրաժարվելու դեպքում վճարված գումարը կվերադարձվի ամբողջությամբ, հակառակ դեպքում կվերադարձվի վճարված գումարի կեսը:

 

Սահմանային անցակետերում անձնագրի և ուղեբեռի հետ կապված խնդիրների դեպքում ընկերությունը պատասխանատվություն չի կրում:

 

Ֆորս մաժորային իրավիճակների (ջրհեղեղ, ձնաբուք, երկրաշարժ և այլն) դեպքում կատարողը կարող է հրաժարվել պատվերն իրականացնելուց ՝ հետ վերադարձնելով վճարված գումարն ամբողջությամբ:

 

 

Ուղևորափոխադրումներ դեպի Ռուսաստանի Դաշնություն

Որոնման արդյունք

Ուղղություն Արժեք Երթուղի Մեկնումի օր Մեկնումի ժամ Ազատ
տեղեր
Գյումրի - Սոչի 25000 դր. 15 15

 

 

Տոմսի ամրագրում